ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանից հարձակում են սպասում անգամ թիմի ներսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակվելն անգամ իր շատ ու շատ թիմակիցների համար ընդունելի չէ: Թորոսյանին ճանաչողները երեկ խորհրդարանում վստահեցնում էին, որ վերջինս, լինելով հիշաչար անձնավորություն, առաջիկայում իր համար ոչ ցանկալի պաշտոնյաներին ամեն գնով աշխատանքից ազատելու ձևեր կգտնի ու կհասնի նաև շատ պատգամավորների պատժին, որոնք համարձակվել են նախարարի դեմ ելույթներ ունենալ։

ArmLur.am-ի աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում լուրջ պաշտոն կստանա նաև Թորոսյանի ամեանամտերիմ ընկերներից Նարեկ Վանեսյանը, որին նախկին նախարարը վստահել էր կորոնավիրուսի դեմ պայքարի մասով ֆինանսական կարևոր շարժերը։

Հիշենենք, որ 2020 թվականի մարտից Աղավնաձորի Մանկավարժական և Ագրարային համալսարանների հանգստյան տների պատասխանատուն Նարեկ Վանեսյանն էր, որտեղ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ֆինանսական չարաշահումներ են իրականացվել: Վանեսյանը Երևանի կարանտինային վայրերի ղեկավարն էր ու բազմաթիվ ահազանգեր են եղել այդ վայրերում առկա խնդիրների, չարաշահումների մասին, բայց կարծես, թե դրանցով իրավապահները այդպես էլ չզբաղվեցին:

Բացի այդ տեղեկացնենք նաև, որ Նարեկ Վանեսյանը նախկինում եղել է Իջևան ԲԿ-ի տնօրենը եւ մեղադրվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ

Ու հիմա այս անձը կարող է կրկին Թորոսյանի ձեռամբ նոր պետական պաշտոնի նշանակվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս