ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով որքան կվճարի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արտակ Մանուկյանը հանդես են եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություն կատարել եւ նվազեցնել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար աշխատավարձից գանձվող գումարների չափը: Հիշեցնենք, որ տարեվերջին արդեն իսկ նախագիծ էր ընդունվել, որով հիմնադրամի համար նախկին հազար դրամի փոխարեն 1500-ից 15 հազար դրամ է գանձվում՝ կախված աշխատողի աշխատավարձի չափից։ Եվ ահա, պատգամավորներն առաջարկում են հետեւյալ փոփոխությունները կատարել.

100-ից 150 հազար դրամ ստացող քաղաքացիները գործող տարբերակով ամսական վճարելու են 3 հազար դրամ, պատգամավորներն առաջարկում են սահմանել 2 հազար դրամ,

200-ից 300 հազար դրամ ստացողները գործող տարբերակով 5500 դրամ է,  առաջարկում են դարձնել 3 հազար դրամ:

Արդեն 300 հազար դրամից ավելի՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում առաջարկվում է 5500 դրամի փոխարեն 5 հազար դրամ,

իսկ 500 հազարից ավելի՝ մինչև 750 հազար դրամ աշխատավարձի դեպքում 8500-ի փոխարեն 7500 դրամ գանձել։

750 հազարից ավելի՝ մինչև 1 ու կես միլիոն դրամ ստացողներն էլ, ըստ նախագծի, 15 հազար դրամ կվճարեն հիմնադրամին,

1 ու կես միլիոնից բարձր ստացողները՝ 20 հազար դրամ։

Նշենք, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցում է տրամադրել 741 զոհված զինծառայողի ընտանիքի։

Հիմնադրամը ժամանակավորապես փոխհատուցում կտրամադրի նաև անհետ կորած 32 զինծառայողների ընտանիքների անդամներին՝ ամսական 300 հազար դրամի չափով: Նույնքան գումար կստանան նաև պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները մինչ նրանց հաշմանդամության կարգի որոշումը

Հիմնադրամը հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին և կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս