Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում վարորդները կտուգանվեն կայանելու համար. նոր նախագիծն ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: Օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:

Այս նախագծով 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: «Այսօր շատ քաղաքացիներ դժգոհում են, որ իրենք երկու լուսանկարներ են ստանում, որոնց վրա ուղղակի ժամեր են նշված, և շատերը հակադարձում են, թե նշված ժամերի չափ չեն կայանել։ Քաղաքապետարանը նույնպես կողմնակից է այս որոշմանը։ Մենք նաև ունենք Վճռաբեկ դատարանի որոշում։ Այսպիսով, կարմիր գծեր կլինեն միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում։ Եվ քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի քաղաքացու կողմից 15 րոպե կայանելը փաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ։ Մյուս բոլոր դեպքերում այլևս քաղաքացիները չեն տուգանվի»,-  իր ելույթում նշել էր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նկատենք՝ Կենտրոն եւ  Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում արդեն իսկ կա համակարգ՝ սյուների վրա առկա տեսախցիկներն արդիականացվել են, եւ դրանց մեջ դրվել է համապատասխան էլեկտրոնային համակարգ և ավտոմատ կֆիքսվի կայանումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս