ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օղու արտադրությունը նվազել է. ռեստորանների չաշխատելու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պակասել են օղու, գինու, կոնյակի եւ գարեջրի արտադրության ծավալները։ Միաժամանակ նվազել են նաեւ իրացման ծավալները։ Պատճառը՝ կորոնավիրուսն է, դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը եւ 44 օր տեւած պատերազմը: Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում մեր հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները չեն աշխատել, իսկ ինչպես հայտնի է՝ օղու, կոնյակի, գինու եւ գարեջրի հիմնական սպառողներն են:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ օրինակ՝ նախորդ տարվա 11 ամիսներին 23.1 տոկոսով օղու արտադրության ծավալներն են նվազել, արտադրվել է 3 մլն 752 հազար 100 լիտր օղի, 2019 նույն ժամանակահատվածի 4 մլն 880 հազար 500 լիտրի դիմաց:

Իսկ կոնյակ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին 13.8 տոկոսով քիչ է արտադրվել: Իսկ ահա գինու արտադրության ծավալները պակասել են 16.7 տոկոսով. եթե 2019-ի հունվար-նոյեմբերին մեր հանրապետությունում արտադրվել է 11 մլն 138 հազար 700 լիտր գինի, ապա անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9 մլն 281 հազար 800 լիտր գինի: Նույն պատկերն է նաեւ գարեջրի արտադրության ոլորտում. այստեղ անկումը կազմել է 11.6 տոկոս:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս