Հունվարի 18-ին մեկնարկած խորհրդարանի նստաշրջանում պատգամավորները պետք է ընտրեին նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր: Սակայն խորհրդարանի օրակարգը սպառվեց՝ առանց այդ հարցերի քննարկման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում է կայացվել այդ հարցերի քննարկումը թողնել հաջորդ նստաշրջանին, քանի որ թեկնածուները այս ընթացքում չեն հասցրել հանդիպել խորհրդարանական երեք խմբակցություններին եւ որոշել են՝ առանց բոլորին հանդիպելու, չգալ խորհրդարան, չպատասխանել պատգամավորների հարցերին:
Միեւնույն ժամանակ նկատենք՝ խորհրդարանի այս նստաշրջանում չընդգրկվեց նաեւ ԲԴԽ անդամ ընտրելու հարցը: Ինչպես հայտնի է, թեկնածուն նախկին զինդատախազ, նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն է: Այս անգամ պատճառը կրկին նույնն է. Ջհանգիրյանը եւս չի հասցրել հանդիպել բոլոր խմբակցություններին եւ հարցի քննարկումը հետաձգվեց: Ստացվում է՝ հաջորդ նստաշրջանում պատգամավորներին մի քանի ընտրություն է սպասվում. Նրանք կընտրեն դատավոր, դատարանի նախագահ եւ ԲԴԽ անդամ:
Մանրամասները՝ տեսանյութում: