Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանը, հրավիրվել է «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովին: Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ նկատում են, թե Հայաստանն այդ գագաթնաժողովին հրավիրված չէ:
Նկատենք, որ «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովը նախագահում է Իտալիան եւ հենց ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին. ընդ որում նա այդ որոշումը կայացնում է միանձնյա՝ առանց քննարկելու այլ երկրների հետ:
ArmLur.am-ն ուսումնասիրեց եւ նկատեց, որ այդպիսի տեղեկությունները հրապարակված են միայն ադրբեջանական լրատվամիջոցներում եւ միջազգային այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ իտալական, չեն հաղորդել Ադրբեջանի հրավիրված կամ Հայաստանի՝ չհրավիրված լինելու մասին տեղեկությունները:
Մենք տեղեկացանք նաեւ, որ միանշանակ չէ, որ Հայաստանը չի հրավիրվել գագաթնաժողովին, քանի որ այժմ լայնածավալ պրոցեսներ են ընթանում: Ավելին, Հայաստանը պետք է քայլ անի, որ ինքն էլ ներգրավված լինի այդ գործընթացներում, որպեսզի տարածաշրջանի զարգացման համատեքստում բոլորը հավասարապես դիտարկվեն: