Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին բախվել են Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Յարալյանի վարած BMW եւ Երեւանի բնակիչ 25-ամյա Վալտեր Ղարագյոզյանի վարած Mercedes մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով Կ. Յարալյանի ուղեւոր, Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Արա Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՕՐԵՆՔ
ՀԱՐՑ. Եթե անձն ունի ինքնակամ կառույց, ապա ինչպե՞ս կարող է օրինականացնել այն: Խնդրում եմ գործընթացը ներկայացնել մանրամասն:
Արմեն Կոստանյան (44 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական համայնքների ղեկավարների կողմից՝ կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում):
ՀՀ կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ հաշմանդամության կարգ սահմանելու համար ո՞ւր պետք է դիմել:
Տիրուհի Հարությունյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե անձն ունի առողջական խնդիրներ՝ հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա կարող է դիմել համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր:
Ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր: