ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փոփոխություններ են եղել խոշոր հարկատուների ցանկում և ովքեր են առաջատարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների ցանկում դարձյալ տեղ են գտել ծխախոտ արտադրող, ծխախոտ եւ բենզին ներկրող, կամ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կամ էլ ծառայություններ մատուցող ընկերություններ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Անցած տարվա արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը, իհարկե, նրանց մեծ մասը նվազեցրել է հարկային վճարումները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե վճարել է 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ հարկ ու տուրք,մինչդեռ 2019 թվականի ընթացում ընկերության վճարած հարկերը կազմել են 57 մլրդ 49 մլն 477 հազար դրամ (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 1-ին տեղը): Ստացվում է, որ ավելի քան 6 մլրդ 378 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

Ծխախոտ արտադրողին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը 1 մլրդ 904 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները․ անցյալ տարվա ընթացքում այս ընկերությունը պետական բյուջե վճարել է 45 մլրդ 548 մլն դրամ հարկ ու տուրք։ Ցանկով երրորդ տեղում «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որի կատարած հարկային վճարումները կազմել են 41 մլն 689 մլն 281 հազար դրամ։ Հանքարդյունաբերող այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները՝ ավելի քան 9 մլրդ 670 մլն դրամի չափով։

Հաջորդ՝ չորրորդ հարկատուն եւս հանքարդյունաբերող է։ Խոսքը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության մասին է, որը ավելի քան 9 մլրդ դրամով ավելացրել է հարկային վճարումները։ Եթե 2019 թվականին «Գեոպրոմայինգ Գոլդ»-ը պետական բյուջե վճարել է 13 մլրդ 665 մլն դրամի չափով հարկ ու տուրք, ապա անցյալ տարում ընկերության վճարած հարկերը կազմել են 23 մլրդ 19 մլն դրամ։

Իսկ ահա հազար խոշորների ցանկի հինգերորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 794 մլն դրամ հարկ ու տուրքով։ Ցանկի 6-րդ եւ 7-րդ տեղերում բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն են՝ «Սի Փի Էս Օիլ»-ը եւ «Ֆլեշը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս