Կառավարության նիստը մեկնարկել է, այն վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի սկզբում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն առաջարկեց 16-րդ ՝ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը զեկուցվող դարձնել: Սակայն այս տարբերակը չընդունվեց ներկաների կողմից, որոնք երկար քննարկեցին հարցը եւ ի վերջո եկան եզրակացության, որ պետք է դա քննարկել աշխատանքային կարգով, այլ ոչ թե կառավարության նիստում:
Մանրամասները՝ տեսանյութում