ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը 7․4 մլն դոլարի չափով նոր վարկ կվերցնի. նախորդ վարկն օգտագործվել էր այլ նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:

ՀՀ Կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից պատրաստվում է 7․4 մլն դոլարի չափով նոր վարկ վերցնել։ Նշյալ գումարը հատկացվելու է Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցմանն ու արդիականացմանը։ Այս հարցը  կառավարության նիստում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նշենք, որ վարկը երկրորդ անգամ է վերցվում, քանի որ նախորդ անգամ այդ միջոցներն այլ նպատակով էին ծախսվել: ՀՀ Կառավարությունը Մարտունու ԲԿ-ի համար նախատեսված գումարը՝ 3 մլն դոլարը, վերաբաշխվել էր COVID-19-ին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Արդյունքում, ներկայում առկա է 3 մլն դոլարի դեֆիցիտ՝ Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով։ Եվ հիմա կրկին գումար է անհրաժեշտ:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս