ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Խոսքը վերաբերում էր ոստիկանության գործառույթներին:
ՀՀ վարչապետը նշեց, թե կարևոր որոշում է, քանի որ հաճախ տարընթերցումներ են լինում: «Սեփականությունը վերադարձնելու հետ կապված լինում են խնդիրներ եւ ստացվում է՝ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց հաճախ դա վերացնելու համար տարիներ են անհրաժեշտ լինում, բայց մենք հիմա փորձում ենք հեշտացնել դա», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում