![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/timthumb-31.jpg)
Օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: