ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Շիրակի նորանշանակ մարզպետը, և ինչ նշանակություն ունեցավ Արարատ Միրզոյանի հետ ունեցած լեզվակռիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել: Վերջինս նաեւ նշել էր, որ իր հրաժարականի պատճառների մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո:
Եվ ահա, այսօր այդ որոշումը հաստատվեց եւ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Շիրակի արդեն նախկին մարզպետի հետ, պարզելու համար թե ինչն է նրա հեռանալու պատճառը: Սակայն քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Պետրոսյանը մեր հարցադրումներին ի պատասխան հայտարարեց, որ առայժմ որեւէ բան չի ցանկանում խոսել, իսկ առաջիկայում հանդես կգա ասուլիսով, որտեղ ամբողջությամբ կներկայացնի իր հրաժարականի պատճառները:
Հավելենք, որ այսօր Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի պաշտոնին նշանակվեց վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը:
 Սակայն նորանշանակ մարզպետի ճանապարհն այնքան էլ հարթ չի անցել: Մասնավորապես, նա փոխնախարարի պաշտնից ազատվել է 2019թ.-ի հոկտեմբերի 15-ին եւ մամուլի հրապարակումների համաձայն, դա կապված է եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած լեզվակռվի հետ: Իսկ Հարությունյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել նրա հորը՝ Ավետիք Հարությունյանին: Վերջինս մեղադրվում էր «Հայաստան» համահայկական հիմադրամի միջոցներով կատրաված շինարարության ընթացքում չարաշահումներ կատարելու մեջ. խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս