ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի հետ սկսել է համագործակցել 2020թ. դեկտեմբերից՝ ագրովերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորելովընկերությանն արտադրական հումք գնելու նպատակով:
Բացիվարկային պրոդուկներիցընկերությունն օգտվում է նաև Բանկի hաշվարկադրամարկղային սպասարկման ծառայություններից:
«Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-նեզակի էիր արտադրությամբՀայաստանում, որըֆրանսիական տեխնոլոգիայով արտադրում է շամպայն-գինիների ամբողջ տեսականին՝ ներառյալ դասական ևկոլեկցիոն տեսակներ: Գործարանը հագեցած է արտադրության ժամանակակից տեխնոլոգիայով, որակի վերահսկման լաբորատորիայով ևբարձրակարգ մասնագետներով։ Արտադրվող ամբողջտեսականին սերտիֆիկացված է՝ անհրաժեշտ բոլոր ստանդարտներիպահպանմամբ: Բացի շամպայն-գինիներից գործարանն ունի նաև գինու-օղուև 3-10 տարվա հնեցմամբ կոնյակների արտադրություն։
Ներկայումս գործարանը հանդիսանում է ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Ֆրանսիա և Չինաստան:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն օժանդանում է Հայաստանում գյուղատնտեսությանվերամշակմամբ զբաղվողոլորտների զարգացմանը՝ ֆինանսավորելով հիմնական և շրջանառու միջոցներումներդրումները՝ զարգացման զգալի ներուժ ունեցող ոլորտներում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտներընախատեսված ենբիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերիխնդիրների լուծման համար: Միջին բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում՝ տարբեր վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են ներդրումները բիզնեսում, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, վարկերի վերաֆինանսավորումն այլ ֆինանսական կազմակերպություններում՝կախված բիզնեսի ոլորտից և առանձնահատկություններից: Վարկի տրամադրման նպատակ է հանդիսանում առևտրային գործարքների,կարճաժամկետ ներդրումների ֆինանսավորումը, սարքավորումների, հումքի գնումը, շրջանառու միջոցների համալրումը, վարկային պարտավորությունների մարումը;
Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակիառանձնահատկությունները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալԲանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#!հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: