
Օրերս տեղացած ձյունը բերեց ոչ այնքան ուրախություն, որքան դժվարություններ՝ վտանգավոր փողոցների եւ մայթերի տեսքով: Եւ սա՝ շնորհիվ Երեւանի քաղաքապետարանի անգործության. փողոցները եւ մայթերը՝ ձնից եւ սառույցից մաքրելու ուղղությամբ աշխատանքներ չեն արվում, հետիոտները տեղաշարժվում են դժվարությամբ։ Երեւանում անցորդների համար մայթերով քայլելը փորձության նման մի բան է դարձել:
Օրեր առաջ տեղացած ձյունը հալվել եւ վերածվել է սառույցի: Երեւանի քաղաքապետարանը մի շարք փողոցների մայթերի ձյունը չի մաքրել, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծել: Իսկ երեւանցիները դժգոհ են քաղաքապետարանի աշխատանքից։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան