«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզում արդեն պատրատսվում են «դիմավորել» 17 կուսակցությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանին:
Ինչպես հայտնի է, վերջինս մարզային այցելություններ է կատարում, սակայն Գյումրիում նրա առջեւ մի խումբ մարդիկ ճանապարհ էին փակել՝ փորձելով խոչընդոտել նրա մուտքը մարզ:
Դրան հետեւեց Վազգեն Մանուկյանի հայտնի՝ «բոմժեր էին» արտահայտությունը, որը մեծ քննադատության ալիք բարձրացրեց: Մեկ անգամ էլ Սյունիքում ճանապարհ էին փակել արդեն ԲՀԿ-ականների առջեւ՝ կրկին խոչընդոտելու նրանց մուտքը մարզ։
Ավելին, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւան քաղաքում այս առումով մարտական են տրամադրված եւ անգամ վիրտուալ տիրույթում խումբ են ստեղծել, որտեղ սուր քննարկումներ են ծավալվում եւ մտադիր են ամեն կերպ խնդիրներ հարուցել ընդդիմության միասնական թեկնածուի համար։
Բայց իրավիճակը ուշագրավ է ու մի փոքր էլ զավեշտալի, քանի որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս Վազգեն Մանուկյանի եւ ընդդիմադիր կուսակցությունների մարզային այցելությունները դադարեցված են։ Եվ անհասկանալի է, թե իշխանական ուժերը ինչեր եւ ինչու են պլանավորում։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։