ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
Վարդենիսի և հարակից համայնքների սիրելի՛ հայրենակիցներ,
Գիտեմ, որ վրդովված եք՝ հեռախոսակապի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս օրերին ձեր բազմաթիվ զանգերին և նամակներին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ գրություն եմ ուղարկել «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։
Ներկայացրել եմ ձեր դժգոհությունները, առհասարակ կապի հետ կապված իրավիճակը մեր այս համայնքներում, ընդգծել Վարդենիսի տարածաշրջանում որակյալ հեռախոսակապի անհրաժեշտությունը հատկապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, քանզի Քարվաճառի հանձնումով թշնամին շատ է մոտեցել Վարդենիսին։
Պարոն Յիրիկյանին խնդրել եմ հարցը պահել իր անմիջական հսկողության ներքո և հանձնարարել տրամադրել հնարավորինս կոնկրետ տեղեկություն Վարդենիսում և հարակից համայնքներում որակյալ հեռախոսակապի վերականգնման վերաբերյալ։
Արդյունքների մասին կտեղեկացնեմ։