ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եկել եմ Ֆրանսիայից, անձնագրիս հետ կապված խնդիրներ կան, պետք է նոր անձնագիր ստանամ: Դիմում եմ անձնագրային վարչություն, ասում են` բլանկ չկա, սպասե՛ք, բայց ինչքա՞ն սպասեմ: Ի՞նչ խնդիր կա, ե՞րբ է լուծվելու այս հարցը:   Արսեն Սարգսյան, 30 տարեկան, հաշվապահՊԱՏԱՍԽԱՆ. Հավաստիացնում եմ, որ որեւէ բլանկի խնդիր չկա: Եթե քաղաքացին անձնագիրը չի կորցրել, այլ  ընդամենը փոխանակում է, ապա  սահմանված կարգով հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար կարող է դիմել իր հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն, իսկ ավելի կարճ ժամկետում` 1 օրում ստանալու համար կարող է դիմել նաեւ անձնագրային վիզաների վարչություն: Թող քաղաքացին դիմի մեզ` անձնագրային վարչություն, եւ մենք տեղում կպարզաբանենք, թե ինչ խնդիր է առաջացել տվյալ դեպքում, եւ ինչ խնդիր կա` կապված բլանկի հետ:ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կա՛մ քաղաքացին, կա՛մ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը ճշմարտությունը չի ասում: Բայց եթե ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը վստահ պնդում է, որ քաղաքացին կարող է դիմել իրենց, ապա նշանակում է, որ կոնկրետ ստորաբաժանումներում են սուտ ասել: Հուսանք, որ խնդիրը կկարգավորվի, իսկ եթե ոչ, քաղաքացին կարող է կրկին դիմել խմբագրություն, մենք հետամուտ կլինենք:




Լրահոս