ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Վարդենիսում խափանվել հեռախոսակապը. ահազանգի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստանում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից: Վերջիններս  բարձրաձայնում են այն մասին, որ երկար ժամանակ է՝ իրենք ունեն հեռախոսակապի խնդիր եւ լինում են դեպքեր, երբ ամբողջությամբ կապը խափանվում է: Ավելին, համայնքում նաեւ խուճապային տրամադրություններ են, թե դա կարող է կապված լինել ադրբեջանական կողմի սադրանքների հետ: Ի վերջո, ինչու են նման խնդիրներ առաջացել. ժողովուրդ օրաթերթը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ կապի ծառայություն մատուցող ընկերություններից:

Վիվասել ՄՏՍ-ն ի պատասխան հայտնում է. «Վարդենիսում և հարակից բնակավայրերում առաջացել է կապի որակի վատթարացում։ Բջջային ծածկույթի բացակայության խնդիր, որպես այդպիսին, չկա: Խնդիրը կայանում է նրանում, որ եղանակային բարդ պայմանների, այն է՝ առատ ձյան պատճառով, վնասվել է տարածաշրջանում Վիվա-ՄՏՍ-ի կայանները կապող օպտիկամանրաթելային մալուխը, որը պատկանում է մատակարար ընկերությանը, այլ ոչ թե Վիվա-ՄՏՍ-ին։

Մալուխի վթարի պատճառով Վիվա-ՄՏՍ-ի կայանների հետ կապն ապահովելու համար գործի են դրված բացառապես ռադիոռելեային կապուղիներ։ Հաշվի առնելով այն, որ կապուղիների գերհագեցվածության պատճառով առկա են որոշակի դժվարություններ ձայնային ծառայությունների մատակարարման առումով՝ ցանցի առավել ծանրաբեռնված ժամերին, Վիվա-ՄՏՍ-ը նաև առավելագույնս ուժեղացրել է այդ կապուղիների թողունակությունը։ Վթարը վերացնելու ուղղությամբ մատակարար ընկերության կողմից իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունավետությանը, սակայն, խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները: Ակնկալվում է, որ աշխատանքներն ավարտին կհացվեն երկօրյա ժամկետում: Հարկ ենք համարում նշել, որ Վիվա-ՄՏՍ-ի որևիցե կայանի կամ համակարգի գործունեություն չի դադարեցվել: Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Գ.




Լրահոս