ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1 քմ-ը՝ 1200 դոլար. որքան արժեն բնակարանները Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում նվազել են։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը նվազել է 10 հազար 200 դրամով։
Օրինակ նոյեմբերին կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 610 հազար 300 դրամ կամ մոտ 1200 դոլար։

Մինչդեռ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին այն կազմել է 620 հազար 500 դրամ։ Երեւանի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում եւս գնանկում է արձանագրվել՝ 2300 դրամով․ հոկտեմբերին առաջարկվել է 440 հազար 300 դրամ, իսկ նոյեմբերին՝ 438 հազար դրամ։ Օրինակ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գինը նվազել է 3000 դրամի չափով։ Իսկ ահա Նոր-Նորք վարչական շրջանում բնակարանի գինը նվազել է ընդամենը 500 դրամով։

Մյուս բոլոր վարչական շրջաններում եւս բնակարանների գները նվազել են, բացի Նուբարաշենից։ Այս վարչական շրջանում եւ հոկտեմբերին եւ նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն կազմել է 175 հազար 500 դրամ։ Իսկ ահա 2019 թվականի նոյեմբերին Նուբարաշենում բնակարանի մեկ քմ-ն կազմել է 185 հազար 500 դրամով։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս