ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարության մասին հարցին, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
« ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ:
Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»,-ասել է Նաղդալյանը։
Նշենք, որ զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաեւ Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ»,- հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապահովել համագործակցությունը եւ համակարգումը, նոր զինատեսակների դաշտային փորձարկումները։ Ըստ Թուրքիայի իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցի՝ առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին։
Մանրամասները՝ տեսանյութում: