ArmLur.am-ն արդեն մի քանի օր է ահազանգ է ստանում Նոր Նորքի 3-րդ զանգվածի բնակիչներից այն մասին, որ Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1 շենքի դիմաց իսկական «ջրհեղեղ» է: Բանն այն է, որ այդ հատվածում գտնվում է կոյուղի, որից անդադար ջուր է հոսում ամբողջ փողոցով: Իսկ այս սառնամանիքին էլ այդ ջուրը վերածվում է սառույցի և անհնար դարձնում ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների անցուդարձը: Հուսանք պատկան մարմինները պատշաճ ուշադրություն կդարձնեն խնդրին և վերջնական լուծում կտան, քանի որ խնդիրը նոր չէ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան