ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էդքան գայիշնիկներ կան, տեսնում են՝ ծուխ ա հելնում, թող կանգնեցնեն». կփոփոխվի տեխզննման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը այսուհետեւ կարող է մեքենաները ստուգել էլեկտրոնային բազայի միջոցով։ Ի դեպ, փոխվելու է նաեւ տեխզննման հաճախականությունը: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ կողմ է քվեարկել մեքենաների տեխնիկական զննության գործընթացի փոփոխությանը: Մեքենաների դիմապակու վրա տեխզննման կտրոններ այլեւս չեն փակցվի, փոխարենը անհրաժեշտ տվյալները ֆիքսվելու են էլեկտրոնային եղանակով։ Տեխզննման վերահսկողությունը բարձրացնելու համար այն կիրականացվի տվյալների էլեկտրոնային բազայի եւ հատուկ քարտի միջոցով ՝ տեխզննման կտրոնի փոխարեն: Քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով եւ պահվելում է տվյալների բազայում։ Դա ճանապարհային ոստիկանությանը թույլ կտա մեքենաներն էլեկտրոնային եղանակով ստուգել՝ առանց այն կանգնեցնելու։
Բացի այս, կփոխվի նաեւ տեխզննման հաճախականությունը։ Առաջին անգամ մեքենան պետք է տեխզննվի արտադրման չորրորդ տարում, հաջորդ 10 տարվա ընթացքում` 2 տարին մեկ անգամ, ապա`տարին մեկ։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ArmLur.am-ը մշտապես բարձրաձայնել է մեքենաների տեխնիկական վատ վիճակի վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունների մասին. նստատեղերը կեղտոտ են, մաշված, լինում են նաեւ դեպքեր, երբ ընթացքի մեջ մեքենայից մուխ ու ծուխ է դուրս գալիս: Ավելին, մասնագետների խոսքերով, ուղեւորափոխադրման լիցենզիա ունեցող տաքսու վարորդը պետք է տարվա մեջ երկու անգամ իր մեքենան ենթարկի տեխնիկական զննման: ArmLur.am-ը տաքսու վարորդներից հետաքրքրվեց, թե իրենց ավտոմեքենան երբ եւ ինչ հաճախականությամբ են տեխնիկական զննության ենթարկում։

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս