
Ֆրանսիայի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակվող ջանքերի շրջանակներում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին երկուշաբթի կայցելի Աթենք և Հունաստանի կողմից Dassault Rafale ինքնաթիռների գնման մասին համաձայնագիր կստորագրի, հաղորդում է Ekathimerini-ն։
Ավելի վաղ Հունաստանի պատգամավորները հավանություն էին տվել Ֆրանսիայից 2,5 մլրդ եվրոյով (3,04 մլրդ դոլար) 6 նոր և 12 օգտագործված ինքնաթիռների գնմանը:
Իրազեկ աղբյուրների համաձայն՝ Պարլին, որը երեկ հեռախոսոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Պանայոտոպուլոսի հետ, ակնկալվում է, որ ֆրանսիական ժամանակակից Belharra ռազմանավի վաճառքի առաջարկ կներկայացնի։