Վարդենիսում բջջային կապը վերականգնված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ մի քանի օր է ինչ ArmLur.am-ը ահազանգեր է ստանում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից: Բանն այն է, որ նրանք երկար ժամանակ է, ինչ ունեն հեռախոսակապի խնդիր եւ լինում են դեպքեր, երբ ամբողջությամբ կապը խափանվում է: Ավելին, համայնքում նաեւ խուճապային տրամադրություններ են, թե դա կարող է կապված լինել ադրբեջանական կողմի սադրանքների հետ:

Հիշեցնենք, որ այս խնդրի հետ կապված, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է նաև ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Կապի խնդիրը տեխնիկական է ու եղանակային պայմաններից ելնելով, ըստ էության, հնարավոր չի լինում ավելի արագ կարգավորել, ու քանի որ գործընթացը երկարեց, մարդկանց մոտ անհանգստություն է առաջացել: Մարդիկ կարծում են, թե ադրբեջանցիները եկել են ու կապը կտրել են: Ես խոսել եմ մի քանի պատկան մարմինների հետ, նամակ եմ ուղարկել Վիվասելի տնօրենին, խնդրել եմ պարզաբանում, որպեսզի կարողանանանք հասկանալ, թե խնդիրն ինչումն է կայանում: Ուղղակի ձյունը շատ է, հնարավոր չէր մոտենալ ու խնդիրը արագ կարգավորել, հուսամ այդ խնդիրը արագ կկարգավորվի»,-հայտարարել էր Թովմասյանը:

Քիչ առաջ ArmLur.am-ին Վիվասել ՄՏՍ-ից փոխանցեցին, որ օպտիկական մանրաթելի վթարը վերացվել է ու Վարդենիսում հեռախոսակապը վերականգնվել է:

Րոպեներ առաջ նաև պատգամավոր Թագուհի Թովմասյանին են տեղեկացրել, որ խնդիրը կարգավորված է և խափանված բջջային կապը վերականգնված է․

«Քիչ առաջ առաջ «Վիվասել» ՄՏՍ ընկերությունից տեղեկացրեցին, որ Վարդենիսի և հարակից համայնքների հեռախոսակապն ապահովող օպտիկական մանրաթելի վթարը վերացվել է։ Այսինքն՝ խնդիրը կարգավորված է և խափանված բջջային կապը վերականգնված է (կվերականգնվի շատ շուտով)։ Շնորհակալ եմ բոլոր աշխատակիցներին՝ այս ձնառատ ցուրտ եղանակին վթարը կարգավորելու համար»,- նշում է պատգամավորը։

Ս.Գ.




Լրահոս