Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- գրել է Նաղդալյանը։