«ԱՄԱՆՈՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՄ ԼՈՒՌ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ». ՀԱԿԻՆԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը սիրված դերասանուհի Հակինթ Բաղդասարյանի հետ զրուցել է անցնող տարվա դժվարությունների, պատերազմի թողած ցավը հաղթահարելու, 2021 թվականից սպասելիքների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

 

«2021 թվականն իսկապես շատ ծանր տարի էր: Տարին ծանր սկսվեց համաշխարհային կովիդով, ապա  այդ փորձությունը դժվարությամբ անցավ նաեւ Հայաստան, իհարկե դեռ հաղթահարված չէ: Իսկ պատերազմի մասին խոսելիս չկա որեւէ  հայ, ում հարցնեք, ու չասի, որ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-նը ապրեցինք  եւ դեռ պետք է ապրենք պատերազմի թողած դառնությունները: Արդյոք կկարողանա՞նք մոռանալ կամ այլ միջոցով ցրել, շտկել այն տրամադրության անկումը, որով լցված ենք: Պատերազմական օրերին եղել եմ երկրից դուրս՝ Միացյալ Նահանգներում, եւ ավելի սրված էր իմ մեջ շուտ գալու, հասնելու, որեւէ բանով օգնելու,  աջակցելու ցանկությունը ժողովրդիս, եւ միակ բանը, որ կարող էի անել,  ցույցերին մասնակցելն էր, պահանջ ներկայացնելն էր, որ մեր ձայնը լսելի լիներ Լոս Անջելեսում: Ինչպես բոլոր հայերը, մենք նույնպես կորցրինք մեր քունը, հանգիստը, ուտելու, շնչելու կարողությունը, եւ ամեն մեկս մեր տեղում փորձեցինք որեւէ բանով օգտակար լինել, եւ դա այդպես էլ պետք է լիներ: Իրականում ես չեմ կարծում, որ օգտակար եմ եղել, եւ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհված զինվորների, բուժաշխատողների առաջ, ովքեր իրնեց կյանքը չխնայեցին, վտանգելով արեցին ամեն բան, գուցե նաեւ անհնարինը: 2020թվականի պես ծանր տարի  ես երբեք իմ կյանքում չեմ  ունեցել»,- մեզ հետ զրույցում իր ապրումների մասին պատմեց դերասանուհին:

Հակինթի խոսքով՝ Ամանորը դիմավորել է տանը, լուռ, շշուկով աղոթքի մեջ. «Մեծ ցանկություն ունեի Ամանորը դիմավորելու տանը, չնայած կդիմավորեի Եռաբլուրում, պարզապես մայրս վատառողջ էր, եւ ես չկարողացա մորս միայնակ թողնել, իսկ Եռաբլուր գնացել եմ ամսի 1-ին: Ամանորը դիմավորել ենք առանց տոնածառի, զարդարանքի, լուռ, շշուկով աղոթքի մեջ, առանց ճոխ եւ ամանորյա սեղանների: Մեր տան սեղանը եղել  համեստ սուրբծննդյան սեղան եւ վերջ: Ինչպես ամեն տարվանից, այս տարի նույնպես սպասումներս մեծ են: 2021 թվականին փոխվել է խնդրանքս եւ մաղթանքս. բացի խաղաղությունից եւ առողջությունից, ոչինչ չեմ կամեցել ոչ մեկին: Մանկուց միշտ  իրար ցանկացել ենք խաղաղություն, առողջություն, սակայն 2020 թվականը ստիպեց հասկանալ այդ բառերի խորությունը եւ արժեւորումը»:

Ինչ վերաբերում երկրում առկա ճգնաժամային իրավիճակին, դերասանուհին համոզմունք հայտնեց՝ աշխարհի գերտերություններն այս պահին վերագծում են համաշխարհային քարտեզը:

«Այս պահին իշխանափոխության ով էլ գա, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակն էլ եւ սահմանների վերագծումն էլ լինելու էր նույնը: Ես համոզված եմ, որ Հայաստանի հողի վրա գերտերությունների պատերազմ էր: Կարծում եմ, որ աշխարհի գերտերություններն այս պահին վերագծում են համաշխարհային քարտեզը»,-հավելեց դերասանուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ՝ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄԱՍԻՆ

«System of a Down» հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկանն իր Instagram-ում լուսանկար է  հրապարակել, որում պատկերված է Հրանտ Դինքի հետ։

 

Հրապարակմանը կից Թանկյանը կիսվել է իրենց հանդիպման հիշողություններով, Դինքի ճշմարիտ ուղերձներով։ Նա գրել է. «14 տարի առաջ՝ այս օրը, հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության շենքի առջեւ։ Չնայած մարդասպանը դատապարտվել եւ բանտարկվել է, գաղտնի պատվիրատուները կառավարությունում դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել: Հրանտը վտանգավոր էր Թուրքիայի ինստիտուցիայի համար, քանի որ նա չէր վախենում ասել իշխանությանը ճշմարտությունը՝ միաժամանակ օգտագործելով խաղաղության եւ հաշտեցման ուղերձներ։

Տարիներ շարունակ նրան խոշտանգել են դատարաններում եւ բանտարկել նրա խոսքերի համար։ Նա իսկական հումանիստ ու առաջատար ձայն էր Թուրքիայում իրական ժողովրդավարացման անհրաժեշտության հարցում։ Ես նրա հետ ծանոթացա «Ծղրիդներ» ֆիլմի պրեմիերային, որում երկուսս էլ նկարահանվում էինք։ Նա գովեց ինձ այն բանի համար, որ ես իշխանությունների հասցեին ասում եմ ճշմարտությունը, եւ հիշում եմ, թե ինչպես ասացի նրան, որ դա հեշտ է, երբ ոչ ոք քեզ բանտ չի նստեցնում կամ չի սպառնում՝ ակնարկելով նրա իրական հերոսական ակտիվությունը։

Ես Նոր Զելանդիայում էի, երբ նրան գնդակահարեցին։ Ես եղել եմ մարզադահլիճում։ Ես վեր թռա, երբ լուրերով տեսա նրա սպանության մասին լուրը, եւ լաց եղա։ Հրանտի տեսլականը մի օր իրականություն կդառնա, երբ իրական ժողովրդավարությունը գա Թուրքիա ու խթան կհանդիսանա հայերի հետ իրական հաշտեցման համար՝ պատմության, Ցեղասպանության արդար վերանայման համատեքստում եւ այլն: Այսօր մենք բոլորս կհիշենք նրան՝ որպես մեղմ մի էակի, որի ներսում առյուծն էր»:

 

 

ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: «Եվրո-2022»-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի մեկնարկային խաղերում Հայաստանի թիմը հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, իսկ փետրվարի 3-ին Երեւանում կընդունի Ֆրանսիայի հավաքականին։

 

 

ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ օրիգին կարիերան կարող է շարունակել «Ինտերում»: Նշվում է, որ բելգիացին վարձակալական հիմունքներով կտեղափոխվի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմ: Հիշեցնենք, որ Օրիգին «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2014 թվականին ֆրանսիական «Լիլից»: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մասնակցել է 10 հանդիպման եւ դարձել է մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

 

 

 

ՄՏԱԾՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

Տոտենհեմը» նորից կփորձի ձեռք բերել «Սաութհեմփթոնի» հարձակվող Դենի Ինգսին, որին ցանկանում էին ստանալ նաեւ անցած ամառ: Այդ ժամանակ, սակայն, անգլիացին չցանկացավ հեռանալ իր թիմին: Սակայն հիմա Ինգսը մտածում է իր ապագայի մասին, իսկ «Սաութհեմփթոնում» կասկածում են, որ նա կերկարաձգի գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Նշվում է, որ «Տոտենհեմում» Դենիին հարձակման գծի իդեալական ուժեղացում են համարում: Ինգսը «Սաութհեմփթոն» է տեղափոխվել 2018 թվականին «Լիվերպուլից»: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ «Բարնլիում» եւ «Բորնմութում»:

 

 

 

ԿԻՍՎԵԼ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Խորվաթիայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչն իտալական «Միլանի» հետ պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով: «Ընտրեցի «Միլանը» մի շարք պատճառներով. սա պատմական ակումբ է, որը լիովին համապատասխանում է իմ ամբիցիաներին: Ես ջանասիրաբար աշխատում էի, որպեսզի զանգ ստանայի «Միլանի» պես ակումբից: Շատ եմ մարզվել եւ պատրաստ եմ պայքարել տիտղոսների համար: Իմ մարզավիճակը պետք է չանհանգստացնի ակումբին: Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կքնել է կես տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Միլանում» նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

 

 

 

 

 

 




Լրահոս