ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում

Երեկ ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ձԸի մակնիշի ավտոմեքենան Քաջարան քաղաքի վարչական տարածքում ճանապարհին առկա ձյան ու մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ, մոտ 60 մետր սահելով, հայտնվել ձորում: Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող 50-ամյա Կարեն Կարապետյանը, 42-ամյա Համբարձում Թովմասյանը եւ 61-ամյա Ռոման Արծրունովը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափովել «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենան եւ սահմանազատել տարածքը։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ է լինում ավանդատուի ավանդի չհատուցված մասի հետ:
Լուիզա Ստեփանյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն ավճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով։ Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարտադիր երաշխիքային վճարների հաշվին, միջոցների կառավարումից ստացված եկամուտներից։ Հիմնադրամը կարող է ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ եւ նվիրաբերություններ։

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որոնք են խնամատարության սահմանված ժամկետները:
Նարինե Մխիթարյան (45 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ մինչեւ երեխայի չափահաս դառնալը: Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:
Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Խնամատար ծնողի եւ հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարվանից ոչ պակաս եւ 50 տարվանից ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին:




Լրահոս