Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է սպասված նորություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր`ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու: Շահութահարկի նախկին`20%-իփոխարեն արդեն գործում է 18%դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով,տնօրինել`ընկերության առաջնահերթություններից ելնելով:Պետական եկամուտների կոմիտեի կանխատեսմամբ` հօգուտ բիզնեսի կատարված փոփոխության ազդեցությունը պետբյուջեի հարկային եկամուտների վրա հնարավոր կլինի գնահատել 2021թ. ապրիլի 20-ից հետո, երբ ներկայացված կլինենշահութահարկի հաշվարկները:

Բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելուևս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքիուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու ՊԵԿ-ի առաջարկը: «Ներկայումս ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս: Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունը, լիկվիդայնությունը ապահովելու և ավելի ճկուն, բարենպաստ միջավայրում գործելու հարցում»,-վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Կոմիտեն նախագծում առաջարկում է ԱԱՀ գումարները վերադարձնել հաշվարկը ներկայացնելուց հետո`չսպասելովմինչև հաջորդող ամսվա 20-ը: Բացի այդ, պարզեցված ընթացակարգով նախատեսված40մլն դրամ առավելագույն սահմանաչափն արդեն ոչ թե եռամսյակին, այլ ամեն ամսվան կվերաբերի։ Արդյունքում ավելի շատ հարկ վճարող կօգտվի ԱԱՀ վերադարձի հնարավորությունից։

Մարտահրավերներով աչքի ընկած 2020 թվականի ընթացքում պետությունը ներդրումները խթանելու նաև մեկ այլ մեխանիզմ է մշակել: Բիզնեսը կարող է մաշվածությունը հաշվարկելու 1 տարուց ոչ պակաս ցանկացած ժամկետ ընտրել ու հետագայում որպես ծախս նվազեցնել շահութահարկից:«Այն հիմնական միջոցների համար, որոնք ներմուծվել կամ ձեռք են բերվել 2020թ. հուլիսի1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը, հարկ վճարողները հնարավորություն ունեն ընտրելու ամորտիզացիայի ցանկացած ժամկետ` օգտակար ծառայության ժամկետ, որոնք ընդամենը պետք է պակաս չլինեն մեկ տարուց: Այսինքն` շատ արագ ամորտիզացնելու հնարավորություն կունենան»,-ընդգծում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը:

2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաև եկամտային հարկը հաշվարկելիս: Եկամտային հարկի 23%-իփոխարեն գործելու է22%դրույքաչափը և օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետովնվազելու է:

ՊԵԿ-ի գնահատմամբ` կատարված ևառաջարկվող այս փոփոխությունները բիզնեսի ընդառաջ քայլ են, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:




Լրահոս