ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովիկ Աբրահամյանի եղբորը դատի են տվել. ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանի ընկերությանը տանում են հարկադիր սնանկացման: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվարի 20-ին Սնանկության դատարան է դիմել Ալլեր Աքվա Էյ ԷՄ ՍՊԸ-ն եւ պահանջում է , որ դատարանը նախկին վարչապետի եղբոր ընկերությանը «ՄԽչյան Ֆիշ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչի: Պարզվում է, որ Մխչյան Ֆիշ ՍՊԸ-ն վերոնշյալ ընկերությանը պարտք է շուրջ 22 միլիոն:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականին գրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը հայտնվել էր դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն, հուլիսի 25-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի, և պահանջում է, որ դատարանը ստիպի ՊԵԿ-ի մայիսի 23-ի որոշումը անվավեր ճանաչել:

Մեզ հայտնի էր դարձել, որ հարկայինն այնտեղ ստուգումներ էր իրականացրել ու տուգանել, որի հետ ՀՀ նախկին վարչապետի եղբոր ընկերությունը համամիտ չէր և այն վիճարկում էր դատարանում»: Իսկ հիմա էլ nախկին վարչապետի եղբոր ընկերությանը դատարանի միջոցով տանում են սնանկացման:




Լրահոս