
Հունվարի 19-ին Եվրոպայից Ռուսաստան է վերադարձել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։ Նրան ձերբակալել են անմիջապես օդանավակայանից և տեղափոխել Մատրոսսկայա տիշինա բանտ։ Այս դեպքերից հետո Ռուսաստանում սկսվել է բողոքի ալիք, սոցցանցերում հազարավոր օգտատերեր կոչ էին անում մարդկանց հունվարի 23-ին դուրս գալ իրենց քաղաքների փողոցներ և իրականացնել բողոքի ակցիա։
Այսօր Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում արդեն սկսվել են այդ գործողությունները։ Ինչպես հաղորդում է BBC Russia կայքը, ոստիկանությունը ձերբակալում է ակցիայի մասնակիցներեին Վլադիվոստոկում, Իրկուտսկում, Ուլան – Ուդեյում, Խաբարովսկում և այլ քաղաքներում։
Մոսկայում և Սանկտ-Պետերբուրգում բողոքի ակցիան կսկսվի 14։00-ին։
Մանրամասները՝ տեսանյութում