ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փեթակ»-ում տաղավարների վարձավճարները կբարձրանա՞ն. առևտրականներն անհանգիստ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ահազանգեր է ստանում այն մասին, որ «Փեթակ» առեւտրի ղեկավարությունը թանկացրել է տաղավարների վարձավճարները: Մասնավորապես առեւտրի կենտրոնի՝ ծնունդով արցախցի սեփականատերը՝ Վարուժան Գրիգորյանը  շեշտել  է, որ  այս անգամ ոչ մի զիջումներ չեն լինելու. «ո՛չ լրագրողներից  է վախենալու, ո՛չ էլ վարչապետից»:

Ստացված ահազանգի հետքերով ArmLur.am-ը այցելեց «Փեթակ» զրուցեց առեւտրականների հետ:

Խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցել է նաեւ «Փեթակի-ի փոխտնօրեն Արթուր Միրզոյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ տաղավարները չեն թանկացել, այլ մի բան էլ տնօրինությունն այս ամիս զիջումների է գնացել՝ հօգուտ առեւտրականների:

Նկատենք՝ հոկտեմբեր ամսին եւս առևտրականները կենտրոնի տնօրինությունից պահանջում էին զիջել եւ նվազեցնել տաղավարների վարձավճարի չափը: Ի վերջո, տնօրինությունը գնացել էր զիջումների՝ պայմանով, որ ամիսներ անց կվերադառնան վարձավճարների նախկին չափին եւ այդպես էլ եղել է: Այժմ առևտրականները տաղավարների համար վճարում են այնքան գումար, որքան մինչեւ պատերազմը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս