
Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը: «Ռոմայի» հայտացուցակում տեղ են գտել 22 ֆուտբոլիստներ:
Հայ կիսապաշտպանն ունի մկանային խնդիրեր:
«Ռոմայի» առաջատարներից խաղին չեն մասնակցի նաև բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ու իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը:
«Ռոմա»-«Սպեցիա» հանդիպումը կկայանա հունվարի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: