
ArmLur.am-ը զրուցել է մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանի հետ: Մտավորականների եւ այլ ոլորտների ներկայացուցիչներից կազմված անձինք նախաձեռնություն են ստեղծել, եւ այսօր հերթական հավաք-քննարկումն են անցկացրել:
«Մտավորականությունը, ինտելեկտուալ մասսան պետք է միասնականության հիմք հանդիսանա: Սա է ամբողջ խնդիրը, ստեղծել ինչ-որ խորհուրդ եւ դա կարելի է կոչել Ազգային միաբանության խորհուրդ: Պետությունը, պետականությունը վտանգված է, ոնց որ բացել ենք վերջին էջը եւ ցանկանում ենք փրկել մեր ամբողջ գիրքը, մեր պատմությունը եւ այն արժեքները, որով պահել ենք մեր գոյը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան