
Գերմանիայում հայտնաբերել է կորոնավիրուսի նոր՝ Բրազիլիայում հայտնաբերված տարբերակի առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել են Հեսսեն նահանգի առողջապահության ոլորտի պաշտոնյաները:
Վարակված անձը վերջերս է վերադարձել Բրազիլիա կատարած ուղևորությունից: Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն լրագրողներին հայտնել է, որ հինգշաբթի օրը լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ այդ անձի մոտ առկա է կորոնավիրուսի նոր շտամը:
Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի փորձագետները ասում են, որ բրազիլական մուտացիան նման է հարավաֆրիկյան նոր տարբերակին, որը, հավանաբար, ավելի վարակիչ է, քան վիրուսի արդեն հայտնի շտամը: