
Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքաներում ձերբակալել են 2000-ից ավելի մարդու, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Ռուսաստանի մի շարք քաղաքներում և բնակավայրերում` նրան ազատ արձակելու պահանջով։