ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով կփոխարինի Լիլիթ Մակունցին. խմբակցությունում իրարանցում է, պատգամավորներն անակնկալի են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններ համաձայն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին իսկական իրարանցում է: Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիկայում պատրաստվում է «լքել» իրենց:

Ըստ խմբակցությունում շրջանառվող տեղեկությունների, Լիլիթ Մակունցը պատերազմի ավարտից հետո, ինքն է փորձել ելքեր գտնել ստեղծված իրավիճակում, քանի որ հոգեբանորեն ծանր վիճակում է ու կարելի է ասել չի կարողանում իր գործառույթներն իրականացնել խմբակցությունում: Երկար ժամանակ է քաղաքական իշխանությունների հետ Մակունցն այդ ամենի հետ կապված քննարկումներ է ունենում ու ի վերջո եկել են եզրահանգման. Մակունցը կնշանակվի որևէ երկրում դեսպան ու այժմ քննարկվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու տարբերակը:

Բայց Մակունցի խմբակցությունից հեռանալով մեծ խնդիր է առաջանում, թե այդ դեպքում ով պետք է ղեկավարի խմբակցությունը: Ըստ մեր աղբյուրների, այժմ ամենատարբեր անուններ են քննարկվում: Հավանական են իմքայլականները համարում անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի «նշանակումը», որն ըստ էության այս տարիներին «ռուլիտ» է անում խմբակցությունը:

Բանն այն է, որ Սիմիդյանն է բոլոր պատգամավորների հետ տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ ունենում` քվեարկությունից մինչև տարրական թվացող խնդիրներ: Ու չի բացառվում, որ հենց Սիմիդյանը սկսի ղեկավարել խմբակցությունը:

Բայց մեր աղբյուրները նշում են նաև, որ հնարավոր է կին պատգամավոր փոխարինի Մակունցին.  Արփի Դավոյանի անունը ևս քննարկվող ցուցակում է: Իմքայլականների կարծիքով՝ առաջիկայում այս հարցերը կստանան իրենց պատասխանները, քանի որ Մակունցն այլևս չի ցանկանում  մնալ խորհրդարանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս