Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք. մահացել է 10 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունվարի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166094 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 637544 վերջին մեկ օրում` 779 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7362 պացիենտ. մեկ օրում նվազել է 176-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 154932 անձ` վերջին մեկ օրում 224 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 3047 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 753 է:




Լրահոս