ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Տագնապի ժամանակ գործողությունների մշակման ընթացքում խաղաղապահ առաքելության անդամները վարժանքներ են իրականացրել կրակային դիրքերը զբաղեցնելու, ինչպես նաև երթևեկությունը կանգնեցնելու նպատակով` մայրուղիները փակելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:




Լրահոս