Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր գումարել է իր առաջին նիստը: Նիստի ժամանակ հաստատվում է այն աշխատակարգը, որով պետք է առաջնորդվի հանձնաժողովը: Նախագահն ընդդիմադիր պատգամավոր Արկադի Խաչատրյանն է, իսկ փոխնախագահը՝ Հերիքնազ Տիգրանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում