ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարոն Մանուկյանը կարդաց այս հանձնաժողովի դատավճիռը եւ թողեց հեռացավ, դա սխալ է. Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանը խոսեց իրենց անելիքների մասին եւ նշեց, թե չպետք է վատ փորձերից մեկը որպես օրինակ ծառայել մյուսների վրա:

«Որևէ քննիչ հանձնաժողով փայլուն հաջողություն չի ունեցել եւ դա չի նշանակում, որ մենք չպետք է հանձնաժողով ստեղծենք: Պարոն Գրիգորյան, դուք ճիշտ եք ասում, ես մի տարի շարունակ ասել եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվել է, բայց ես եկել եմ հանձնաժողով, որ կամ հաստատվի այդ պնդումը կամ հերքվի: Պարոն Մանուկյանը, դատավճիռը կարդաց այս հանձնաժողովի եւ թողեց հեռացավ, դա սխալ է», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս