ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայրենիքի փրկության շարժումը» վերջնական «փլուզված» է. առաջնորդները չեն հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` «Հայրենիքի փրկության շարժումը» կարելի է ասել վերջնական «փլուզված» է, իսկ իրենց կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ հայատարարությունները մնացել են պատմության «գրկում»: Բանն այն է, որ չնայած այն հանագամանքին, թե Հանրապետության Հրապարակում վրաններ են տեղադրվել, որտեղ հերթապահություն են իրականացնում շարժաման անդամները, իսկ երեկ էլ ավտոերթ էին կազմակերպել, բայց տվյալ շարժման առաջնորդները վաղուց արդեն քննարկում-հանդիպմներ չեն ունենում:

Ավելին, ըստ մեր տեղեկությունների, քաղաքական լիդերներն ամեն մեկն իր թիմով եկել է այն եզրակացության, որ ավելի ճիշտ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ ոչ մի ձև նրանց չի հաջողվում հասնել ՀՀ վարչապետի հրաժարականին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այն ինչ կատարվում է հրապարակում, կամ բողոքի ինչ-որ մի ակցիա է կազմակերվում, ապա դա արվում է կուսակցության անհատների կողմից, ցույց տալու համար, թե իրենց օրակարգում դեռ վարչապետի հրաժարականը ակտուալ է: Այն, որ ընդդիմությունն այլևս միասնական չէ, դրա մասին խոսում են անգամ նույն շարժման առաջնորդները:

Ըստ մեր աղբյուրների, առաջնորդները կարելի է ասել «նեղացած» են այն բանի համար, որ միասնական ռեսուրս այդպես էլ ներչդրվեց, իսկ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի առաջադրելով, փլուզվեց բոլոր այն նպատակները, որը դրվել էր իրենց առաջ: Ու հիմա ամեն մեկն իր օրակարգով է առաջնորդվում, իսկ միայն ՀՅԴ-ն կիսում այն տեսակետը, թե պետք է նույն կերպ շարունակել: Բայց այն որ այլևս այդ շարժումը գոյություն չունի, ակնհայտ է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս