Իրանի ԱԳ նախարար Զարիֆը ժամանել է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կովկասի իր շրջագայությունը սկսել է Ադրբեջան այցով: Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվում լրագրողների հետ զրուցելիս Զարիֆը հայտնել է, որ բանակցությունների օրակարգում տարածաշրջանային համագործակցությունն է:

«Տարածաշրջանային համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացնելը երկրների հետ, որոնք բարեկամական և սերտ երկկողմ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այս ուղևորության կարևորագույն նպատակներից է», – ասել է Իրանի արտգործնախարարը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ:

Քննարկման թեմաներից կլինի Հարավ-Հյուսիս և Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքների կառուցման ավարտը:

Ադրբեջան այցից հետո Զարիֆը կայցելի նաև Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:




Լրահոս