Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում
Երեկ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: «Աշտարակ» բկ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղայի դի:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա կրծքավանդակի եւ որովայնի հատվածներում կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած հետքեր:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Մի շարք բանկերի հետ կնքել եմ ավանդային պայմանագրեր: Արդյոք պետությունը, բանկը կամ այլ կազմակերպություն երաշխավորո՞ւմ է դրանք:
Իրինա Առաքելյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ձեր ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ընդ որում՝ երեշխավորված է թե՛ ավանդի մայր գումարը, թե՛ դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսը։ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով երաշխավորված ավանդի (մայր գումար եւ հաշվարկված տոկոս) չափերն են՝
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է,
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժույթային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ավանդատուն ունի ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:
Վաղինակ Կիրակոսյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնում է հետեւյալ փատաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ),
3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաեւ դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը եւ պաշտոնատար անձի ստորագրությունը) եւ 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով,
4) տեղեկանք՝ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված եւ մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաեւ մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց: