Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանական խմբակցությունն այս օրերին ելքեր է փնտրում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացման համար: Բանն այն է, որ այդ ընտրությունների կայացման համար նախ պետք է խորհրդարանը «ցրվի» ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական ներկայացնի: Իշխանությունները մինչև այս բանակցում էին, որ վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանական խմբակցության անդամներից ոչ ոք չառաջադրի թեկնածու, ինչի հիման վրա ԱԺ-ն կլուծարվի, իսկ դրանից հետո կլինի ԱԺ արտահերթ ընտրությունները:
Սակայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թե փակ հանդիպումների ժամանակ, թե «բաց» հայտարարել է, որ վարչապետի հրաժարականից հետո ինքն անպայման առաջադրվելու է: Ինչի համար էլ հայրենի իշխանությունը ձևեր է փնտրում խորհրդարանը ցրելու ու ընտրություններ իրականացնելու համար:
Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության իրավաբանական «հատվածն» առաջարկում է դա անել Սահմանադրական փոփոխություններ միջոցով` ըստ այդ էլ կկարողանան շատ հեշտ տարբերակով ինքնալուծարել խորհրդարանը ու հասնել իրենց համար ցանկալի արդյունքի: Ի դեպ, նշենք, որ օրերս դրա մասին Armlur.am-ի հետ զրույցում խոսել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք իրատեսական է այժմ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Գրիգորյան