Առայսօր մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1287 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նրա ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով: Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է՝ պահեստազորային: Իսկ Ջրականի հատվածում հայտնաբերված 3 զինծառայողի ինքնությունը պարզ կլինի առաջիկայում:
Նշենք, որ հունվարի 30-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում վերադարձրել էին ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Կառույցի փոխանցմամբ, մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով: Այդ ժամանակ որոնողական աշխատանքներն իրականացվել էին Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Նկատենք ՝ 2021 թվականի նախորդ օրերի համեմատ երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.