
Հունվարի 25-ին կատարվել է 36 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են։
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 306 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:
Ըստ նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 հազար 017 թեստավորում: