ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետեւողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի եւ արդար դատական համակարգի հաստատմանը:
Այսօր խորհրդակցություն եմ անցակցրել Արդարադատության նախարարությունում»: