ՀՀ իշխանությունները շարունակում են այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են վնաս հասցնել լրատվամիջոցներին, բարդացնել նրանց աշխատանքը կամ վտանգ ներկայացնել: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք արդեն իսկ խորհրդարանում ընդունվել են առաջին ընթերցմամբ, նախատեսում են, որ ատելության խոսքից պաշտպանություն են ստանում ոչ միայն ավանդաբար ճնշված խմբերը, այլև քաղաքական կուսակցություններն ու գործիչները։ Այս փոփոխությունը կարող է սպառնալիք հանդիսանալ խոսքի ազատության սահմանափակման առումով, որն էլ իր հերթին ենթադրում է, որ քաղաքական գործչին օրինակ խիստ քննադատելը կարող է դիտարկվել որպես քաղաքական թշնամանքի հարցում:
Սա թերևս լրատվամիջոցների դեմ արվող նախագծերից մեկն է: Այսօր էլ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, եւ խոսքը նաեւ վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գործում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի:
Մանրամասները՝ տեսանյութում