ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունից տեղեկացնում են, որ հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով:
Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ: